Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

«Մենք քիչ-քիչ հրաժարվելու ենք ընտրյալներից ու օլիգարխներից»

«Մենք քիչ-քիչ հրաժարվելու ենք ընտրյալներից ու օլիգարխներից»
17.12.2012 | 19:41

...Մտածում եմ` հոգնել էին։ Իսկ միգուցե ոգևորությունն էր պատճառը։ Կամ` ՀՀ նախագահի ելույթի զորեղությունն էր, որ շատերը դեռ չէին հասցրել վերականգնել ինքնուրույն կարծիք հայտնելու ունակությունը։ Հնարավոր է` հավես չունեին։ Գուցե իմ հարցադրումը չէր տեղին։ Մի խոսքով, «Հանրապետականի» 14-րդ համագումարի ավարտից հետո զրուցակից գտնելը խնդիր էր։ Մի քանի մերժումներից հետո, թե ինչպես եղավ, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի օրիգինալ ռեկտոր Արմեն Մազմանյանն առանց վարանելու համաձայնեց իր տպավորությունները կիսել, միայն ինքը գիտի։ Ըստ նրա, Սերժ Սարգսյանի ելույթը շատ պարզ ու հասկանալի էր. «Ես կասեի` ամենապրագմատիկ ելույթն էր։ Հասկանում ես` ի՞նչ է ասվում, ի՞նչ նկատի ունի։ Համենայն դեպս, ինձ վստահություն ներշնչեց, հատկապես էն պրակը, որ արդեն համբերությունը հատեց, և մենք քիչ-քիչ հրաժարվելու ենք ընտրյալներից ու օլիգարխներից»։ Այ, դրան շատ եմ ուզում հավատալ, որովհետև դա մեր չարիքն է։ Հաջորդը, որ կուզեի առանձնացնել որպես կարևորագույն դրույթ, դա օրենքի գերակայության երկիր ունենալու խնդիրն է, իսկ մշակույթի առումով...

Նախորդ 5 տարիների մասին վարդագույն բնութագրումներ տալ չեմ կարող։ Բայց, ամեն դեպքում, մշակութային դաշտում նախարարությունը սոցիալական ֆոնի ֆոնդը էս կրիզիսի ժամանակ կարողացավ լուծումներ գտնել, մեծ սթրեսներ, ստեղծագործական կոլեկտիվներ կամ սոված մարդիկ, բարեբախտաբար, փողոցներում չհայտնվեցին։ Այդ շրջանում շատ ակտիվ էր նախարարության ֆիլհարմոնիկ ֆորմայի գործունեությունը, դրսից շատ բան բերվեց, տեսանք, մենք գնացինք։ Բայց, կարծում եմ, որ նոր հնգամյակը պիտի ավելի ռազմավարական ներդրումներ բերի, հեռուն նայող ծրագրերի ֆունդամենտալ ծախսեր լինեն։ Ի վերջո, ավելի նպատակային գործունեություն ունենա մշակույթը»։


Վահե ՍԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 5172

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ